Նախ՝ եկեք կոռեկտ արտահայտվենք (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօրվա կառավարության նիստի զեկուցվող հարցերից էր Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին նախագիծը:
Հարցը զեկուցեց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սահրատ Պետրոսյանը: Հարցի զեկուցումից հետո Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը նշեց. «Անշարժ գույքի կադաստրի վարման նպատակը անշարժ գույքի առկայության և դրա նկատմամբ գրանցված իրավունքների սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության ստացումն ու քաղաքացիների իրավաբանական անձանց անշարժ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների գրանցումն է: Այն, ինչ որ մեր կոլեգան թվարկեց՝ մտնում է քաղաքաշինության գործառույթների մեջ, հիմա փոխանակ մեր կոլեգան զբաղվի իր անմիջական գործով՝ այսինքն՝ կադաստրի կազմակերպմամբ, մտնում է ուրիշ գերատեսչությունների դաշտ»:
Վերմիշյանին ի պատասխան՝ վարչապետն ասաց. «Նախ՝ եկեք կոռեկտ արտահայտվենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ