Սուտ եք ասում. Արմեն Գրիգորյանը՝ հակապուտինյան ակցիաներ կազմակերպելու մասին
Քաղաքական
Ինչ վերաբերվում է Ռուսաստանին կամ Արևմուտքին այս հարցը կարծում եմ մոտ մեկ տարվա հնության հարց է: Այս մասին այսօր՝ մայիսի 23-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն, անդրադառնալով այն հարցին, որ անընդհատ խոսվում է, որ նա հակառուսական ակցիաներ է արել, արևմտամետ գործիչ է եղել, և հիմա Ռուսաստանն իրեն այնքան էլ չի ընդունում:
«Հայ-ռուսական հարաբերություններում ես որևիցե խնդիր չեմ տեսնում: Մենք ակտիվ աշխատում ենք, ռուսաստանյան իմ գործընկերոջ հետ ակտիվ կապերի մեջ եմ, ունեցել ենք արդեն երեք հանդիպում, շուտով՝ հունիսի 18-ին, հանդիպում կունենանք Ռուսաստանում: Որևէ խնդիր չկա, կարծում եմ՝ մամուլում ավելի շատ շրջանառվող հարց է, իրականության հետ որևէ կապ չունեցող»,-ասաց Գրիգորյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, թե նախկինում եղե՞լ են խնդիրներ, քանի որ նա հակապուտինյան ակցիաներ է արել, Գրիգորյանը պատասխանեց. «Դուք սուտ եք ասում: Սա շահարկվում է, բազմիցս այս հարցին պատասխաններ տրվել են, ու հստակ պատասխաններ են տրվել, ու դուք շարունակում եք դա շահարկել: Եթե դուք կբերեք պաստառներ ու ցույց կտաք, որտեղ ես հակապուտինյան ակցիաներ եմ արել, էդ ժամանակ կշարունակենք խոսակցությունը»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ