Փաստաբանը Քոչարյանին ազատած դատավորի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
Հասարակություն
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու և գործը Սահմանադրական դատարան ուղարկելու գործընթացում առկա են ոչ միայն դատավարական խախտումներ, այլ նաև առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին Սահմանադրական դատարան դիմելու և գործի վարույթը կասեցնելու մասին որոշում էր կայացրել։ Ավելի վաղ՝ կալանքից ազատել էր ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)