Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան փոքր մարզադաշտերի կառուցման մեկնարկը տվեց Վայոց ձորի մարզից
Սպորտ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկնարկ տվեց մարզերում փոքր մարզադաշտերի կառուցմանը ՀՖՖ առաջին փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկա էր Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի մարզադաշտի շինարարական աշխատանքների մեկնարկին: Այն կլինի 42/22 մետր լայնությամբ և երկարությամբ:
«ՀՖՖ ներդրումային ծրագիրը կազմում է 1,5 միլիոն դոլար և այդ ընթացքում կկառուցվի 91 փոքր մարզադաշտ: Հիմա մեծ հետաքրքրվածություն կա մարզերում, ցանկությունն էլ մեծ է»,-ասաց Մելիքբեկյանը: Նրա խոսքով` ինչ-որ շրջանում հանրապետության բոլոր մարզերում կլինի նմանատիպ 700 մարզադաշտ:
Գլաձորի մարզադաշտը շահագործման կհանձնվի հունիսի 10-ին: Մարզադաշտի խոտածածկը ֆրանսիական է: Ըստ համաշխարհային փորձի՝ նմանատիպ մարզադաշտերը օգտագործվում են մինչև 15 տարի:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ