«Գագո, հեռացի′ր». քաղաքացիները պահանջում են ԲԴԽ նախագահի հրաժարականը (լուսանկարներ)
Իրավունք
Բարձրագույն դատական խորհրդի դիմաց քաղաքացիներ են հավաքվել ու պահանջում են ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Ավետիս Ավետիսյանն ասաց, որ այս ամենը պետք է անեին դեռ մեկ տարի առաջ. «Հեղափոխությունից հետո պետք է դատական համակարգը ամբողջությամբ ժողովրդի պահանջով լուծարվեր։ Հիմա էլ ուշ չէ: Տեսնելով, որ անարդարություններ են տեղի ունենում, պահանջում ենք Գագիկ Հարությունյանի հրաժարականը, ով սպասարկել է նախկին ռեժիմին՝ Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանում տեղի է ունեցել ժողովրդական հեղափոխություն, և նախկին ռեժիմին ծառայած անձը չի կարող պաշտոնավարել»,֊ ասաց նա։
Նա նշեց, որ պահանջում են դիմում գրել և հրաժարական տալ՝ առանց ճնշումների, այլապես կգնան այլ քայլերի։
Քաղաքացիները վանկարկում են՝ «Գագո, հեռացի′ր»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ