«Ժողովուրդ». Փոխնախարարի հրաժարականի հետքերով
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսեր Ղազարյանը երեկ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել` հայտարարելով, որ մերժում է կառավարման «նախկին» համակարգի իներցիաները: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Այսեր Ղազարյանի հետ` պարզելու, թե ինչ թերացումների և խախտումների է հանդիպել նախարարությունում աշխատելու ժամանակ. «Սևանա լճի ափամերձ տարածքների խայտառակ վիճակը, նույնիսկ քարտեզագրումները` նույն տարածքների հետ կապված… Գումարները վատնվել են մի քանի տարբեր ծրագրով. այն տարածքներն են գրել, որոնք ջրի տակ չպետք է մնան, գումարը վերցրել և անտառն են կտրում»:
Ի դեպ, Ղազարյանը բացահայտել է, որ չնայած վերջին տարիներին, երբ ՀՀ-ում սիգի որսը պաշտոնապես արգելված է, ՀՀ-ից արտահանվել է սիգի պահածո, իսկ Բնապահպանության նախարարությունը լռել է: Ղազարյանի խոսքերով` 2018թ. և 2019թ. սկզբին բավականին մեծ քանակությամբ կոնսերվա է դուրս եկել Հայաստանից` 100 հազար տուփով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ