Անցումային արդարադատությունը պետք է զտի ներկա դատական համակարգը. Արարատ Միրզոյան (տեսանյութ)
ՔաղաքականՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը անցումային արդարադատության կարևորագույն գործառույթը համարում է օրենսդրական ճանապարհով ներկա դատական համակարգի զտումն ու մաքրումը: Այս մասին Միրզոյանը ասաց իր նախաձեռնությամբ մայիսի 24-ին հրավիրված «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում:
«Մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել մասնագիտական շրջանակների, միջազգային փորձագետների հետ՝ հասկանալու համար մի շարք հարցեր, որոնք կապված են անցումային արդարադատության հետ: Այնուամենայնիվ, կարիք կա այդ հարցերի պատասխաններին գալ միասնական, ներառական, առավել լայն հանրային քննարկման ճանապարհով: Կան որոշումներ, որոնք մենք պետք է կայացնենք բոլորս միասին այսպիսի և այլ լսումների ու քննարկումների ճանապարհով»,- ասաց Միրզոյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչու է անհրաժեշտ անցումային արդարադատության կիրառումը:
«Սկզբի համար պետք է հասկանանք, թե ինչու գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը՝ իրականացնել արդար, անկախ արդարադատություն, և ինչու պետք է դիմել անցումային արդարադատության գործիքներին: Բոլորիս համար գաղտնիք չէ, որ դատական համակարգն ունի տարիների ընթացքում կուտակված լրջագույն խնդիրներ: Անցումային արդարադատությունը պետք է օրենսդրական ճանապարհով մաքրի, զտի ներկա դատական համակարգը»,- նշեց ԱԺ նախագահը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ