Քաղաքական պատվերի ռեժիմի տակ աշխատած դատավորները չեն կարող սպանել իրենց միջի ստրուկին. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում շարունակվում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում ասաց. «Չկա Հայաստանում այդպիսի դիսկուրս, որ արդյո՞ք մեր դատական համակարգն ունի բարեփոխման խնդիր, չկա այդպիսի դիսկուրս, որովհետև ոչ միայն ունի բարեփոխման, այլև հեղափոխական բարեփոխման խնդիր, որովհետև տարիներ շարունակ կայացվել են քաղաքական դատավճիռներ, տարիներ շարունակ կայացվել են վճիռներ, որոնք թելադրվել են նախագահականից կամ կառավարությունից: Բայց ի՞նչ միջավայրում պետք է մենք կարողանանք դատական համակարգն ամբողջապես ենթարկել բարենորոգման: Այս միջավայրո՞ւմ, երբ կա տոտալ անհանդուրժողականություն մյուսի կարծիքի հանդեպ»:
Զոհրաբյանը նշեց, որ չի հավատում հին արժեհամակարգով գործող դատավորների ռեսթարթին:
«Եթե դատավորները տարիներ շարունակ աշխատել են քաղաքական պատվերի ռեժիմի տակ, ես չեմ հավատում, որ իրենք կարող են սպանել իրենց միջի ստրուկին»,-ասաց Զոհրաբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ