Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

Ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը. Ալեն Սիմոնյան

Քաղաքական
«Ես ողջունում եմ իրենց հանրահավաքը և կարծում եմ, որ ՀՅԴ-ն ավելի ակտիվ պիտի լինի քաղաքական դաշտում, ինչպես, որ միշտ եղել է »,- այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
 
ԼՈւՐԵՐ.com-ի դիտարկմանը` Դուք ողջունում եք դաշնակցության հանրահավաքը, սակայն նրանք ձեր իշխանությանը լրջանալու կոչեր են անում, իրենց հայտարարություններում հնչեցնում` եթե այսպես պիտի քայլ անեք, ավելի լավ է կանգ առնեք և հանգիստ նստեք տեղներդ, ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Դա իրենց քաղաքական գնահատականն է, ես չեմ ուզում մեկնաբանել. մարդիկ կան կիսում են նրանց կարծիքը, մարդիկ կան՝ չեն կիսում: Ես որևէ բացասական կամ քննադատական բան չեմ ասելու Դաշնակցության հանրահավաքի մասին, որովհետև որևիցե բացասական բան չեմ տեսել: Քաղաքական ուժ է, հանրահավաք է արել, ավելին ասեմ՝ ես դեռ ավելին էի սպասում նրանցից: Նրանցից ավելի մեծ քննադատություն էի սպասում, բայց ոչ թե մեղմ գտնվեցին, այլ ավելի շատ անհասկանալի էր մեծ քաղաքական կառույցի կողմից էմոցիոնալ եզրույթներով խոսելը, օրինակ` լրջացեք, հանգիստ նստեք տեղներդ, ցեխերի մեջ ձեռք չեն լվանում և այլն»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
 
Արձագանքելով Դաշնակցության հանրահավաքից ևս մեկ աղմկահարույց հայտարարության, թե Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխի հետևից երևում են Լևոն Տեր-Պետրոսյանի ականջները, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իշխանության հետևից երևում է հայ ժողովրդի կամքը, կամայականությունը, և որևէ ավել բան չի երևացել և չի կարող երևալ: Դուք լավ գիտեք, որ սկզբունքային տարբերություններ կան: Եթե ինչ-որ մարդկանց հետ շփվում ենք կամ համագործակցում ենք, դա նշանակում է, որ երկու քաղաքական թիմերը նո՞ւյնն են, իհա՛րկե ոչ: Դա մեկնաբանության խնդիր է, մարդ չկա՞, որ ՀՀԿ-ի հետ աշխատել է»,- աաաց նա:
 
Անդրադառնալով ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին, Ալեն Սիմոնյանը նկատեց. «Ես կարծում եմ՝ ավելի շուտ պետք է Հրայր Թովմասյանը հրաժարական տար, քան Գագիկ Հարությունյանը, որովհետև Հրայր Թովմասյանը քաղաքական միավոր էր, իր ընտրությունը, որպես Սահմանադրական դատարանի նախագահ, մեծ կասկածներ և մեծ հարցեր է առաջացնում տարբեր իրավաբանների մոտ»,- ասաց նա:
 
Նրա խոսքով` Հրայր Թովմասյանը հանրության մոտ վստահություն չի ներշնչում մի քանի պատճառով. «Նա եղել է ՀՀԿ անդամ, որին ՀՀ քաղաքացիները մերժել են, և նա դուրս է եկել այդ կուսակցությունից միայն օրենքի պահանջի բերումով: Երկրորդը՝ նա հեղինակել է երկու շատ վիճահարույց և ՀՀ քաղաքացիների կողմից բավական քննադատված օրենքներ՝ Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը:
  
Կարծում եմ, որ նա այնտեղ ներկայացնում է ոչ թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, այլ ՀՀԿ ժառանգությունն է հանդիսանում, որի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ է»,- ասաց Ալեն Սիմոնյանը:
 
Խոսելով դատական համակարգում առաջիկայում իրականացվելիք վեթինգի մասին, Ալեն Սիմոնյանն ասաց, որ դա որքան հնարավոր է շուտ պիտի լինի, քանի որ որքան շուտ՝ այդքան լավ:
 
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե վեթինգը միայն դատավորների՞ն է վերաբերվելու, Սիմոնյանը պատասխանեց. «Չգիտեմ, կարծում եմ, որ եթե դրա հետ կապված մտահոգություններ կլինեն, դրա մասին էլ կխոսենք: ՀՀ-ում չկա մարդկանց մի դաս, որ օրենքի առաջ մյուսների հետ հավասար չէ և, եթե պետք է՝ նաև դատախազներ ու պատգամավորներ վեթինգի կենթարկվեն»,-եզրափակեց նա:
 
Սիլվի Տիգրանյան
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէ
Ամենադիտված