Երկրպագուների համար մղձավանջ է լինելու. Վենգերը` Բաքվում կայանալիք ԵԼ-ի եզրափակչի մասին
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն վենգերը խոսել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու մասին և նշել, որ դա անհարմարություններ է պատճառելու երկրպագուներին:
«Թիմերը խնդիրների չեն հանդիպի: Նրանք ապրում են իդեալական պայմաններում, մեկնում են մասնավոր ինքնաթիռներով: Իրավիճակը կազդի միայն երկրպագուների վրա: Նրանց համար սա փոքր մղձավանջ կլինի»,-Վենգերի խոսքը մեջբերում է The Telegraph-ը:
Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ դիմակայությունը կկայանա Բաքվում` մայիսի 29-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան