Բժիշկը, որը պետք է բուժի, ինքն է ամենավերջին արատներով ու ախտերով լցված. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում շարունակվում են «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումները: «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանն իր ելույթում ասաց.
«Այո, մեր հանրային պետական օրգանիզմը հիվանդ է և բուժման կարիք ունի, և քանի որ բժիշկը, որը պետք է բուժի, ինքն է ամենավերջին արատներով ու ախտերով լցված, այդ պատճառով սուվերենը պետք է ստանձնի այդ բժշկի դերը: Սա էլ հենց անցումային արդարադատությունն է: Մենք կիսագաղութացված վիճակում ենք, ուրեմն պետք է նաև բացի ներքին ազատագրումից արտաքին ազատագրում տեղի ունենա, պետք է նաև ապագաղութացվենք: Եվ միայն այսպիսի փոփոխությունները կարող են հասցնել ցանկալի արդյունքի, հակառակ պարագայում՝ մենք ուղղակի տեղում կդոփենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ