Մբապեն` Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու
Սպորտ
ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեն ճանաչվել է Ֆրանսիայի առաջնության մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Ֆուտբոլիստ Ֆրանսիայի առաջնության 38-րդ տուրում «Ռեյմս»-ի հետ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ (ՊՍԺ-ն պարտվել է 1:3 հաշվով:):
Արդյունքում 20-ճամյա խաղացողն իր գոլերի քանակը հասցրեց 33-ի և դարձավ լավագույն ռմբարկուն:
Մբապեն 21-րդ դարում Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու ճանաչված 6-րդ ֆրանսիացին է։
Նախկինում նման ցուցանիշ գրանցել են Ջիբրիլ Սիսեն (2001/02, 2003/04), Քարիմ Բենզեման (2007/08), Անդրե-Պյեր Ժինյակը (2008/09), Օլիվյե Ժիրուն (2011/12) ու Ալեքսանդր Լակազեթը (2014/15)։
Նշենք, որ Մբապեն այս մրցաշրջանում ճանաչվել է նաև Ֆրանսիայի լավագույն ֆուտբոլիստ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ