ՊՍԺ-ը նոր պայմանագիր կառաջարկի Բուֆոնին
Սպորտ
Իտալիայի հավաքականի նախկին դարպասապահ Ջան Լուիջի Բուֆոնը կմնա ՊՍԺ-ում:
Այս մասին հայտնում է RMC Sport կայքը: Ֆրանսիական ակումբը մտադիր է թիմում պահել իտալական լեգենդար դարպասապահին: Նոր պայմանագիրը Բուֆոնին կառաջարկվի հաջորդ շաբաթ: Ակումբը դարպասապահի հետ կկնքի մեկ տարվա պայմանագիր ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ:
41-ամյա դարպասապահն արդեն ավարտված մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում և բաց է թողել 22 գնդակ:
Ջան Լուիջի Բուֆոնը ՊՍԺ է տեղափոխվել 2018 թվականին:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ