Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով
Քաղաքական
Երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն:
Ջ․ Ա․-ն , հավանաբար, Ջիվան Աբրահամյանն է՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից մեկը, որ Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ