Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են մեր հիմնադրամներին. Աննա Հակոբյան
Հասարակություն
Եթե պետբյուջեից գողացված միջոցներ են, ավելի լավ, որ փոխանցվում են ու ծառայեցվում են պետությանը և պետության քաղաքացիներին։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե հիմնադրամի համար նշանակություն ունի՞, թե ինչ ծագման գումարներ են փոխանցվում, քանի որ չի բացառվում, որ դրանք պետբյուջեից գողացված միջոցներ են։
«Գումարի ծագումն անձնապես ինձ համար կապ չունի, որովհետև մտածում եմ՝ կապ չունի՝ ինչ ձևով է հասել նրա ձեռքը, ով մեզ է փոխանցում, մենք միեևնույնն է ծառայեցնելու ենք այն ամենաբարի, ամենաճիշտ, ամենաօգտակար նպատակներին։ Այդ գումարը, եթե որևէ ձևով հասել է ինչ-որ մեկին, եթե մնա իր մոտ, ավելի օգտակար չի լինի, քան եթե հասնի մեզ»,-նշեց նա:
Աննա Հակոբյանը նշեց, որ կան բանկեր, որոնք ստուգում են այլ երկրներից փոխանցվող գումարի ծագումը. «Մենք դրան ենթարկվում ենք: Եթե նման խնդիր է առաջանում, մենք ոչինչ անել չենք կարող: Եթե կասկածելի ծագում է կամ բանկը թույլ չի տալիս, մենք անելիք չունենք»։
Նա ընդգծեց, որ հիմնադրամների ստեղծումից ի վեր այդպիսի դեպք է գրանցվել, երբ ինչ-ինչ պատճառներով գումարը բանկի կողմից արգելվել է հիմնադրամի հաշվեհամարին փոխանցել:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ