Կադաստրի կոմիտեն պետությանը վերադարձել է արդեն 33 ավտոմեքենա
Հասարակություն
Նախորդ շաբաթվա վերջին Կադաստրի կոմիտեն ծառայողական ևս 3 ավտոմեքենա վերադարձրեց պետությանը։ Տնտեսական մասի ղեկավար Մոմիկ Հովակիմյանի փոխանցմամբ, առաջիկա օրերին կվերադարձվի ևս 1 մեքենա, իսկ 3 ավտոմեքենա Կոմիտեն կտրամադրի Քաղաքաշինության, տեխնիկակական և հրդեհային տեսչական նորաստեղծ մարմնին։ Այս մասին հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը:
Այսպիսով, պետական միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով Կադաստրի կոմիտեն ու նրա «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ն արդեն 33 տրանսպորտային միջոց են վերադարձրել պետությանը։
Կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը Կադաստրի կոմիտեի վարչությունների պետերի հետ խորհրդակցությանն անցած շաբաթ քննարկել է սպասարկող ավտոմեքենաների շահագործման նոր մոտեցումները. ավտոմեքենաները պետք է սպասարկեն ոչ թե վարչության պետին, այլ վարչությանը, և սպասարկող ավտոմեքենա չի ունենա այն վարչությունը, որի աշխատանքը դրա կարիքը չունի։ Նման դեպքերում վերջիններիս ավտոմեքենան Կոմիտեն կվերադարձնի պետությանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան