Հրաժարական չեմ տալու. Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ
Իրավունք
Իմ ընտանիքը նախկինում զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, որի արդյունքում մեր ընտանիքը կարողություններ է ձեռք բերել, և բոլորը գիտեն այդ մասին, մենք չենք թաքցնում: Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին՝ պատասխանելով այն հարցին, թե որտեղից է ձեռք բերել իր կարողությունը:
«Ես երբևէ իմ գործունեությունը չեմ օգտագործել, իմ կամ իմ ընտանիքի համար որևէ նյութական արժեք ձեռք բերելու համար: Հիմա ինչի մասին է խոսքը: Եթե կան տվյալներ, որ ես իմ դատավոր աշխատած տարիներին որևէ օգուտ եմ ստացել, թող վեթինգի էլ ենթարկեն ինչ ուզում են՝ թող անեն: Եթե նման տվյալներ լինեին, ձեր տեսադաշտում հայտնված կլինեին արդեն ու միգուցե այդ տվյալներն օգտագործվեին, որ ես դատավոր չաշխատեի»,-ասաց Ռշտունին:
Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ԲՈԿ- ը նշում է, որ Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատության որոշ էջեր իր աշխատության նման են, Ռշտունին ասաց. «Ես Ազարյանի գիտական աշխատանքին ծանոթ չեմ, բայց իմ իմանալով՝ իմ և Ալեքսանդր Ազարյանի գիտական ղեկավարը նույն անձնավորությունն է եղել և չեմ բացառում, որ մտքերի համընկնում լինի»:
Հարցին, թե ո՞ր դեպքում հրաժարական կտա, Ռշտունին պատասխանեց. «Ես հրաժարական չեմ տալու»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ