ԵՊՀ կառավարման խորհուրդը նիստ կհրավիրի մայիսի 30-ին
Հասարակություն
Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո մայր բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար համալսարանի հոգաբարձուների խորհուրդը մայիսի 30-ին նիստ կհրավրի։
ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար Արթուր Իսրայելյանը հայտնում է, որ մասիսի 30-ին հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստ կհրավիրվի, որտեղ խորհուրդը կնշանակի նոր ժամանակավոր պաշտոնակատար:
Իսրայելյանը նաև նշեց, որ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ պետք է հայտարարվի․
«Մրցույթը լինելու է ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումից հետո 6 ամսվա ընթացքում, կարող է լինել 1-ին կամ 2-րդ ամիսը կամ վերջին ամիսը։ Մրցույթը հայտարարելուց հետո 40-օրյա ժամկետում կոնկրետ թերթերում և լրատվական կայքերում կլինի հայտարարություն, նոր այն մարդիկ, որոնք հավակնում են, ունեն այդ կոչումները և այլն, դիմում եմ մեզ, և լինում է այդ գործընթացը։ Մրցույթն անցկացնում է հոգաբարձուների խորհուրդը։ Նախ պետք է մարդիկ ներկայացնեն իրենց ծրագիրը, լինելու են հարցեր և պատասխաններ և այլն։ Թեկնածուները պետք է 15 տարվա գիտամանկավարժական փորձ ունենան, և պարտադիր չէ ԵՊՀ-ում»,- ասաց Իսրայելյանը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ