Զոքանչիս անունով էլ որևիցե գույք չունեմ. դատավոր Լենդրուշ Հովհաննիսյան
Քաղաքական
«Եթե նույնիսկ վեթինգը վաղը առավոտյան 9-ին լինի, ես պատրաստ եմ»,-դատավորների արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դատական համակարգերի փոփոխություններին։
Նրա խոսքով՝ փոփոխությունների կարիք բոլոր համակարգերում կա, և հույս ունի, որ արվող փոփոխությունները կտանեն դեպի դրականը։ Հարցին՝ արդյոք պատվերով աշխատող դատավորների ճանաչում է, Հովհաննիսյանն ասաց, որ նման տեղեկություններ չունի.
«Ես հայտարարագրել եմ 3 միլիոն դրամ եւ 3 հազար դոլար։ Որեւէ մութ կետեր չկան։ Իմ տարեկան աշխատավարձը կազմել է մոտավորապես 6 միլիոն դրամ, դա կուտակել եմ բացառապես աշխատավարձով։ Զոքանչիս անունով էլ որևիցե գույն չունեմ եւ չեմ ունեցել։ Աշխատում եմ Շիրակի մարզում, սպասարկում եմ Անի, Արթիկ համայնքները իրենց բոլոր գյուղերով, կարող եք գնալ դատալեքսից նայեք՝ ով է գործ ունեցել կոնկրետ Մարալիկի նստավայրում։ Հարցնեք՝ դատավոր Լենդրուշ Հովհաննիսյանի մոտ գործեր ունենալուց ինչ տպավորություն եք ստացել, կամ երբեւէ որեւէ կերպ կարողացել եք նիստից դուրս միակողմանի հանդիպել կամ շփվել»,- ասաց դատավորը եւ հավաստիացրեց, որ զանգ անգամ չի եղել, ոչ նախորդ, ոչ էլ ներկա իշխանության։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ