Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Նուր-Սուլթան
Քաղաքական
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-29-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթան՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակում նախատեսվում են երկկողմ պաշտոնական հանդիպումներ:
ՀՀ վարչապետը կայցելի Ղազախստանում Հայաստանի դեսպանություն: Նախատեսվում է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ գործարար շրջանակների հետ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ