ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով «Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցել SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա 

«168 ժամ». Ինչո՞ւ է Օսիպյանը խուսափում Բալասանյանից

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը մինչ օրս փորձ չի արել կապի դուրս գալ Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանի հետ եւ որոշակի պարզաբանումներ տալ՝ անցած կիրակի Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ կապված երեւանյան միջադեպի առնչությամբ: Իսկ Վիտալի Բալաասանյանը մեզ հետ զրույցում չթաքցրեց, որ այդ զանգին իրականում սպասել է եւ գուցե բացատրություն է ակնկալում մեկից, ում ժամանակին՝ Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավման ժամանակ, պատանդ էին վերցրել, եւ ինքն էր ազատել նրան գերությունից:

Հիշեցնենք, անցած կիրակի Ավան վարչական շրջանում զինված ոստիկանները կանգնեցրել էին Երեւանում գտնվող Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի ընկերոջ ավտոմեքենան՝ ասելով, թե օպերատիվ տեղեկատվություն ունեն, որ մեքենայում ապօրինի զենք-զինամթերք է պահված։ Երկրորդ մեքենայում գեներալ Բալասանյանն էր, ով, իրավիճակի բերումով՝ հայտնվել էր իրադարձությունների կիզակետում:

Վիտալի Բալասանյանը նախ պահանջել էր ՀՀ ոստիկանության 6-րդ՝ հանցավորության դեմ պայքրի գլխավոր վարչության աշխատակիցներից դատարանի համապատասխան որոշումը ցույց տալ, որի հիման վրա միայն իրավապահներն իրավասու կլինեին խուզարկել մեքենան, սակայն կես ժամ այս ու այն կողմ զանգեր անելուց հետո 6-րդ վարչության աշխատակիցներն ասել էին՝ փաստաթուղթ չկա, ինչից հետո Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն ուղղակի արգելել էր մոտենալ իրեն ուղեկցող մեքենային: Քիչ ուշ ոստիկանությունը, իհարկե, հայտարարեց, թե գործողությունն ի սկզբանե կապ չի ունեցել եւ կապ չունի Վիտալի Բալասանյանի հետ, սակայն դրանից հետո էլ իրավիճակը մնաց լարված: Մինչդեռ Արցախում եւ Հայաստանում ամենատարբեր շրջանակներում հակառակ ընկալումն են պնդում՝ մեքենան ոստիկանության կողմից թիրախավորվել էր՝ հենց Արցախի հերոսին ուղեկցելու պատճառով: Ավելին, մեր տեղեկություններով, մոտակայքում սպասում էին որոշ իշխանամերձ լրատվամիջոցների լրագրողները եւ օպերատորները, որպեսզի ճիշտ պահին, երբ հրահանգը տրվեր, նկարահանումներ անեին «դեպքի» վայրում։ Ամեն դեպքում, Արցախի հերոսն այս միջադեպը պատահականություն չի համարում, ոստիկանության ներկայացրած հիմնավորումները եւս համոզիչ չեն թվում իրեն, բայց միեւնույն ժամանակ՝ Բալասանյանը խուսափում է մեկնաբանություններ տալ՝ միայն այն բանի համար, որ ներքին խմորումների առիթ նորից չստեղծվի:

Ի դեպ, նշենք, որ իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում մտահոգություն ու որոշակի տագնապ կա առ այն, որ Արցախի նախագահի հնարավոր թեկնածու Վիտալի Բալասանյանը վերջին շրջանում սկսել է հաճախակի Երեւան գալ եւ հանդիպումներ ունենալ տարբեր շրջանակների հետ: Իսկ օրերս նրան ուղեկցող մեքենան խուզարկելու պատրվակով հնչեղություն ստացած ոստիկանության օպերացիան իրականում հաջորդել է Ռոբերտ Քոչարյանի հետ Վիտալի Բալասանյանի երեւանյան հանդիպմանը: Եվ այս տեղեկատվությունը՝ ըստ 168.am-ին փոխանցված լուրերի, խիստ նյարդայնացրել եւ լարվածություն է ստեղծել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ ու իր գլխավորած կուսակցության ներսում: Մյուս վարկածն այն է, որ Արցախի ներկայիս իշխանության առանցքային դեմքերից մեկը համարվող Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի համար դիտարկվում է Արցախի նախագահի ամենա ոչցանկալի թեկնածուն, ուստի միջադեպով արտահայտած պոռթկումը նրանց միջեւ առկա սառը պատերազմի, թերեւս, տեսանելի դրվագներից մեկը կարելի է համարել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հանդիպելու մասին վարկածը 168.am-ի հետ զրույցում նա հերքեց՝ նշելով, որ Ռ. Քոչարյանին ազատ արձակվելուց հետո չի հանդիպել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱՄՆ-ի 1792թ. թողարկված մետաղադրամը վաճառվել է 2,93 միլիոն դոլարով«Perseverance» մարսագնացը Մարսի վրա ռեկորդային՝ 45.2 կմ ճանապարհ է անցելSpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին
Ամենադիտված