Դաշնակցության օրակարգում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու ծրագիր չկա
Քաղաքական
Դաշնակցության օրակարգում Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցելու ծրագիր չկա: Այս մասին այսօր՝ մայիսի 28-ին, ասաց ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե պատրաստվո՞ւմ է Դաշնակցությունը համագործակցել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու էին դաշնակցականները մասնակցել Ռոբերտ Քոչարյանին սատարող ակցիաներին, Խաչատրյանը պատասխանեց. «Դուք էլ գայիք, մասնակցեիք: Դա բաց հավաք էր և մենք, ի տարբերություն այլոց, ոհմակի պես չենք հարձակվում և Օպերայի հրապարակից որևէ մեկին չենք քշում: Հանրահավաքը բաց էր և ցանկացած մարդ կարող էր մասնակցել»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ