ԱԺ-ն կընտրի Սահմանադրական դատարանի անդամ
Քաղաքական
Մայիսի 29-ին կայանալիք ԱԺ հերթական քառօրյային, ԱԺ-ն կրկին Սահմանադրական դատարանի անդամ կընտրի փակ-գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների երեք հինգերորդի ձայներով։ Այս անգամ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ Արթուր Վաղարշյանի թեկնածությունը։
Հիշեցնենք նաև, որ ԱԺ-ն նախորդ տարվա մայսիսից սկսած ՍԴ անդամ ընտրելու է 5-րդ անգամ։ Մինչ այս առաջադրված 4 թեկնածուները չեն ստացել բավարար ձայներ։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ