Շանտաժի միջոցով կնոջը ստիպել է սեռական հարաբերություն ունենալ իր հետ, դրդել է գողության․ բացահայտում Երևանում
Հասարակություն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ( 6-րդ) գլխավոր վարչության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, բացահայտել են Երևանում տեղի ունեցած արտառոց դեպք:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օրեր առաջ 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրվել Երևանի բնակիչ Վ. Բ.-ն և և նրա կինը՝ Ա. Պ.-ն: Պարզվել է, որ ոմն Արմեն 2017թ.-ից Վ. Բ.-ի կնոջ մերկ լուսանկարները տարածելու սպառնալքի տակ ստիպել է, որպեսզի Ա. Պ.-ն իր հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունենա: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծալապակասը այդ կնոջը նաև շանտաժ է արել, ստիպել, որպեսզի իր աշխատավայրից, որը Երևանում գործող մեծ առևտրի կենտրոն է, գողություններ կատարի և գողացված ապրանքը հանձնի իրեն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ