«Ժողովուրդ». Փաշինյանը հաստատել է ՔՊ ծրագիրը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության ակտիվ քարոզարշավ է իրականացվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արդեն ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրի եւ կանոնադրության մշակումը, այն ներկայացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ հաստատվել վերջինիս կողմից: Ինչպես հայտնի է՝ հունվարից երկու աշխատանքային խումբ էր ձեւավորվել, որոնցից մեկում քննարկվել է կուսակցության կանոնադրությունը, մյուսում՝ նոր ծրագիրը: Դրանցից մեկը համակարգում էր ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, մյուսը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: Մեր տեղեկություններով՝ համագումարի ժամանակ պատրաստվում են երկու փուլով ներկայացնել այս ամիսների աշխատանքը եւ ընդունել դրանք»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ