SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա 30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը Tesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգով 

«Ժամանակ». Փաշինյան-Պուտին հանդիպումը դառնում է ինտրիգային

Հայկական Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է.

«Մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաքում տեղի ունենալիք ԵԱՏՄ Վեհաժողովի՝ հոբելյանական, հնգամյակի առիթով Վեհաժողովի այսպես ասած կուլիսային ինտրիգներից մեկն այն է, թե տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպում: Այդ ինտրիգը հասունացրել են հայաստանյան ներքաղաքական զարգացումները, որոնք բավականին լայն «սփռում» ունեն՝ Հայաստան, Արցախ, Արցախում ռուսական էմիսարներ Կոլերովի եւ Տարասովի հայտնի հայտարարություն ռուսական մանդատի մասին, Ռոբերտ Քոչարյանի դատական գործ եւ խափանման միջոցի փոփոխություն, նաեւ Միհրան Պողոսյանի հարց ու թերեւս կարեւորներից մեկը՝ ապրիլյան պատերազմի խորհրդարանական քննիչ հանձնաժողով:

Իհարկե, առաջին հայացքից այստեղ հարցը վերաբերում է Հայաստանի ներքին խնդիրներին՝ կապված պատերազմի հանգամանքների հետ, սակայն հաշվի առնելով այն, թե ինչպիսի ներքին եւ արտաքին քաղաքական միջավայրում է մի քանի տարի շարունակ հասունացել ագրեսիան, եւ թե ինչպիսի նշանակալի, առանցքային դեր է ունեցել դրանում ռուսական գործոնը, կարելի է պատկերացնել, թե քննիչ հանձնաժողովի միջոցով ապրիլյան պատերազմ ուսումնասիրելու քայլն ինչ արձագանք կամ սպասում կարող է առաջացնել Ռուսաստանում: Այս տեսանկյունից, Փաշինյան-Պուտին հանդիպումը դառնում է ինտրիգային, կամ ավելի շուտ՝ ստանում ինտրիգի լրացուցիչ դոզա, քանի որ այդ հանդիպումները թավշյա հեղափոխությունից հետո երբեք չեն զգացել ինտրիգի պակաս: Իսկ այստեղ բուն խնդիրն այն է, որ, չնայած առերեւույթ կոշտ հակադրությունների բացակայությանը, չնայած Փաշինյանի հասկանալի դիվանագիտական հավաստիացումներին, որ Պուտինի հետ ամեն ինչ կարգին է, հայ-ռուսական հարաբերությունն ունի օրգանական վերանայման կարիք, քանի որ ակնհայտ է՝ հայկական թավշյա հեղափոխությունը Ռուսաստանում է դիտվում սպառնալիք, ընդ որում՝ եվրասիական մասշտաբով, իսկ հայկական թավշյա հեղափոխության համար էլ Ռուսաստանն ու եվրասիական ակումբն են դիտվում սպառնալիք:

Ընդ որում՝ իրավիճակի նուրբ առանձնահատկությունն այն է, որ այդ օրգանական դիմակայության պահպանման պարագայում չի լինելու հաղթող կամ պարտվող, պարտվելու են թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը: Իսկ այդ պարտությունում շահագրգռված թե՛ ռեգիոնալ-եվրասիական, թե՛ ներռուսական, թե ներհայկական շրջանակներ բավականին մեծաթիվ են եւ ակտիվ, քանի որ Հայաստան եւ Ռուսաստան պետությունների այդ պարտությունը նրանց համար արժենալու է միլիարդների հոսք դեպի անձնական կամ խմբային գրպաններ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունը մի քար է, որ առաջացել է այդ «մոնետիզացիայի» ճանապարհին, եւ որը աշխուժորեն փորձում են չեզոքացնել այդ խմբերը: Կօգնի՞, թե՞ կխանգարի նրանց Պուտինը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
SpaceX-ի Falcon 9 հրթիռը երկնքում տպավորիչ «տիեզերական մեդուզա» է առաջացրելNASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը
Ամենադիտված