Մխիթար Հայրապետյանը՝ Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ այսօրվա նիստում ելույթով հանդես եկավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրպետյանը՝ խոսելով Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
«Ինչպես քաջատեղյակ եք՝ մեր հավաքականի ավագը հայտարարել էր Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը չմասնակցելու՝ իր որոշման մասին, որից հետո ամբողջ աշխարհում սկսեցին քննարկել՝ արդյոք ճի՞շտ էր այդ որոշումը, թե՝ ոչ, որո՞նք էին դրդապատճառները։
Պատասխանը շատ պարզ է՝ ո՛չ ռասիզմին: Ահա սա այն փիլիսոփայական արժեքներից է, որը որդեգրել է ՈՒԵՖԱ-ն, բայց նմանօրինակ նվերներ մատուցելով Ադրբեջանի նման երկրին, միջազգային մարզական աշխարհն ուղղակիորեն ոտնահարեց այդ փիլիսոփայությունը, բացի այդ, մամուլում հստակ տեղեկություններ են շրջանառվում, որ Հենրիխ Մխիթարյանի առջև դրվել են որոշակի նախապայմաններ՝ կապված դրոշը բարձրացնելու հետ, և սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի կողմից, այսպես կոչված, անվտանգության երաշխիքները դատարկախոսություններ են: Այնպես որ՝ մեր ֆուտբոլիսի կայացրած որոշումը ճիշտ է»,-ասաց Հայրապետյանը։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ