Հիվանդանոց տեղափոխված քաղաքացին պատուհանից ցած է նետվել և տեղում մահացել
Հասարակություն
Այսօր՝ մայիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկից Սուրբ Գրիգոր Լուսավորչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, ով հայտնել է, որ նշված խաչմերուկում Higer մակնիշի 4626 Տ համարանիշի ավտուբուսը վրաերթի է ենթարկել իրեն։
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 80-ամյա Լևոն Մելոյանն է, իսկ վարորդը եղել է Երևանի բնակիչ՝ 57-ամյա Վահագն Մանուկյանը։
Մինչ հետաքննիչը դեպքի վայրում զննություն էր կատարում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Լ. Մելոյանը ինքնասպանություն գործելու նպատակով իրեն ցած է նետել հիվանդանոցի լուսամուտից և տեղում մահացել։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ