«Փաստ». Վեթինգի գաղափարի «քավորները»
Հայկական Մամուլ
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով՝ իշխանությունների կողմից դատական համակարգում վեթինգ սկսելու մասին նախորդ շաբաթ արված հայտարարությունն իր նախապատմությունն ունի. այս գաղափարը դեռեւս փետրվարից է քննարկվել թիմի ներսում, սակայն թեման ակտիվացել է միայն վերջին հայտնի իրադարձություններից հետո, երբ որոշվել է արագացնել գործընթացը: Գաղափարի «քավորը» ՔՊ-ական Վահե Գրիգորյանն ու պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն են:
Ի դեպ, ըստ որոշ աղբույրների հավաստման, հենց նրանք էլ որպես փորձագետ ներգրավել են Ռուբեն Կարանզային, որպեսզի վերջինս հանգամանալիս եւ պրակտիկապես մանրամասն ներկայացնի խնդրի բուն էությունը: Ըստ նույն աղբյուրի փոխանցման՝ վեթինգի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն արդեն գրեթե ավարտված են. դրա մասին, ի դեպ, նախօրեին խորհրդարանում ակնարկեց նաեւ Լիլիթ Մակունցը, ինչը հատկապես ընդդիմության շրջանում տարակուսանք է առաջացրել, քանի որ մինչ այդ վեթինգ հասկացության մասին ընդհանրապես ոչ մի խոսք չի եղել, իսկ քննարկումներն ընթացել են իշխանության «խոհանոցում»՝ բավական նեղ շրջանակներում: Ի դեպ, վերջին օրերին որոշակի զարմանք է նկատվում նաեւ իշխանական որոշ պատգամավորների շրջանում, քանզի այս ամենն իրենց համար էլ է անակնկալ եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ