Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահը ԵՄ-ն Իսրայելին կոչ է արել չեղարկել Հորդանան գետի ափին բնակելի միավորների կառուցման մրցույթը «Չորրորդ Հանրապետությունն արդեն հիմնադրված է». Փաշինյան ԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Ozon-ի խոշոր պահեստներն այրվում են, կան տուժածներ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանում Հայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026»-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը Տարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 24-ի դրությամբ Քաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն․ Արփինե Սարգսյանը հանձնարարական է տվել Վարդան Ոսկանյան․ «Ժողովուրդն այսպես է ուզում»-ը վերնախավերի թուլամորթության դրսևորում է Սևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրը Հայաստանում գործարկվել է քաղաքական hետապնդվnղների ռեգիստր 

Ան­հաս­կա­նա­լի թնջուկ՝ Լի­ո­նում ՀՀ հյու­պա­տո­սի ան­վան շուրջ. «Փաստ»

Հայկական Մամուլ
Դեռևս անցյալ տարեվերջին լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի և իր եղբոր նկատմամբ։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված էր ՆԳՆ կայքի հետախուզման մեջ գտնվողների բաժնում:
 
«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը նաև ազատվել է աշխատանքից: Ըստ այդմ, հարցում էինք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով նշել, թե որքանով են իրականությանը համապատասախանում տեղեկություններն այն մասին, որ Սարկիսովը ազատվել է գլխավոր հյուպատոսի պաշտոնից: ԱԳՆ-ից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ՀՀ ԱԳՆ ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Փաստ» օրաթերթի տեղեկությունն առ այն, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Նիկոլայ Սարկիսովը հանդիսանում է ՀՀ գլխավոր հյուպատոսը Ֆրանսիայի Լիոն քաղաքում»: Սակայն բանն այն է, որ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և այլևս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:
 
Ելնելով վերոգրյալից՝ դիմել էինք նաև Լիոնում ՀՀ հյուպատոսություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե իրո՞ք Լիոնի հյուպատոսարանի կողմից Ֆրանսիայի ոստիկանությանը նման գրություն է ուղարկվել, ու եթե այո, ապա ինչով է պայմանավորված այդ գրության և ԱԳՆ պաշտոնական պատասխանի հետ առկա անհամաձայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման գրությունն առանց գլխավոր հյուպատոսի համաձայնության հնարավոր չէ ուղարկել, իսկ դա ինքնին կարող է գնահատվել որպես պաշտոնեական կեղծիք, ինչը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքով:
 
Հյուպատոսարանից պատասխանել էին, որ «ինչպես միշտ, մամուլին պատասխանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, քանի որ Գլխավոր հյուպատոսությունը հանդիսանում է արտերկրում ՀՀ ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումը: Հայտնում ենք, որ Ձեր հարցումը փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի վարչություն: Խնդրում ենք պատասխանի համար դիմել ՀՀ ԱԳՆ»:

 

Այս պատասխանին անմիջապես հետևեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանի գրավոր պատասխանը, ուր մասնավորաբար նշված էր. «Ի պատասխան Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Ֆրանսիայի Հանրապետության ուստիկանությանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի տեղեկացրել, որ «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»:
 
Այստեղ կարծես ամեն ինչ ավարտված էր և ԱԳՆ-ի պատասխանին չվստահելու որևէ հիմք չունեինք: Սակայն մեր ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ (նկարում), որտեղ Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը նշում է, թե Սարկիսովին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, իսկ ի պատասխան իրենց հարցման՝ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանն ասել է, որ Սարկիսովը վերջնականապես մեկնել է իր երկիր, ու նրա մասին որևէ տեղեկություն փոխանցել չեն կարող: Անշուշտ, ԱԳՆ-ից ստացված պատասխանը բառացի իմաստով գուցե թե ճիշտ է, սույն փաստաթղթով չի արձանագրված, որ Մանուկյանն ասել է, թե «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»: Սակայն հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «վերջնականապես մեկնել է իր երկիր (իր հայրենիք)»: Բանն այն է, որ հենց այս ձևակերպումն էլ հիմք էր հանդիսացել կարծելու, որ Սարկիսովը դեռևս 2018 թվականի վերջին ազատվել է հյուպատոսի պաշտոնից: Կարծում ենք՝ արժե, որ ԱԳՆ-ն ուշադրություն դարձնի այս խնդրին:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արագածոտնի մարզում բախվել են բեռնատարն ու «Opel»-ը․ բժիշկներն արձանագրել են «Opel»-ի վարորդի մահըԵՄ-ն Իսրայելին կոչ է արել չեղարկել Հորդանան գետի ափին բնակելի միավորների կառուցման մրցույթը«Չորրորդ Հանրապետությունն արդեն հիմնադրված է». ՓաշինյանԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Ozon-ի խոշոր պահեստներն այրվում են, կան տուժածներԴատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում է. քննարկվում է կառավարության ծրագիրը. թեժ նիստ է ընթանումՀայկ Մարտիրոսյանը «Rubinstein Chess Festival 2026»-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականըՏարադրամի փոխարժեքը Հանրապետության փոխանակման կետերում օգոստոսի 24-ի դրությամբՔաղաքացիության տրամադրման և դադարեցման կարգերը կվերանայվեն․ Արփինե Սարգսյանը հանձնարարական է տվելՎարդան Ոսկանյան․ «Ժողովուրդն այսպես է ուզում»-ը վերնախավերի թուլամորթության դրսևորում էՍևանում քաղաքացիները ջրային մոտոցիկլետից ընկել են ջուրըՀայաստանում գործարկվել է քաղաքական hետապնդվnղների ռեգիստրԻնչ իրավիճակ է ԼարսումԼույս չի լինի. հասցեներԱյսօր մենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներումԳվինեայի մայրաքաղաքում աղբավայր է փլուզվել․ 30 մարդ զոհվել է Սերբիայում հայտնաբերել են 6,5 հազար տարի առաջ զարդի վերածված մարդկային ատամ Ամռան սկզբից Ֆրանսիայում անոմալ շոգի պատճառով 301 մարդ է ջրահեղձ եղել Իրանի խորհրդարանում հաստատել են Հորմուզի նեղուցով անցնելու ծառայությունների դիմաց նավերից գանձումը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելուԱրտակարգ իրավիճակ Սևանում. Ի՞նչ է կատարվելԱրտակարգ դեպք Երևանում. Ի՞նչ է հայտնի Ինքնաթիռը խափանվել է օդում․ 23-ամյա կին օդաչուն ինքնաթիռն իջեցրել է ծովում՝ Ֆլորիդայի լողափի մոտ, և մնացել անվնաս «Շոշափում եմ հողը». դեմոկրատ սենատոր Վան Հոլենը մտածում է 2028 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին «Մոկե» արևադարձային փոթորիկը հարվածել է «Լալա» փոթորկից տուժած Հավայան կղզիներին 2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են. ՔԿ Մահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա ԹովմասյանըԻՀՊԿ․ Տնտեսական պատերազմի պայմաններում Իրանը սցենար ունի ԱՄՆ-ի յուրաքանչյուր քայլի համար Խոյերի, Խեցգետինների, Կույսերի և Ջրհոսների աստղագուշակությունը՝ երկուշաբթի, օգոստոսի 24-ի համար Քո պատմությունը պետք է լսվի․ Աննա Հակոբյանը շարունակում է հանրայնացնել կանանց նկատմամբ բռնության դեպքերը (տեսանյութ) Թրամփի հարցը հասել է Գերագույն դատարան․ ինչ որոշում է կայացվել Ավտովթար՝ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կա զոհ և տուժածներԼուսնի խավարում՝ օգոստոսի 28-ին. ում կբերի այն սեր, և ում կստիպի կարևոր ընտրություն կատարել Շերամի փողոցի շենքերից մեկից ցած նետված ռուս տղամարդն ինքնասպшնություն է գործել. ՆԳՆ ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ Օգոստոսի վերջին սպասվում են անսպասելի շրջադարձեր անձնական կյանքում. 3 կենդանակերպի նշաններ, որոնք հատկապես բախտավոր կլինեն Վալտեր Գյուրջինյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում Ռուսաստանը պաշտոնապես խնդրել է Ֆինլանդիային Պետդումայի ընտրությունների օրերին արգելել ցույցերը դեսպանատան մոտ Իրանի ԱԳ նախարար․ Վաշինգտոնը հուսահատության մեջ է և կրկին գործարկում է հին սցենարը Ռուսական ԱԹՍ-ը երկու անգամ հարվածել է Լոզովայա–Խարկով գնացքին Ինչու՞ չի կարելի քնել փորի վրա պառկած Արմավիրում բախվել են «Ford Transit» և «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենաները. կա զոհ և վիրավորներՀալանդը կտրել է երկար մազերը ԱՊԼ-ի մեկնարկից առաջ Թաիլանդի հարավը ցնցել է հրկիզումների շարքը․ մի քանի ժամում հարձակվել են ավելի քան 50 օբյեկտի վրա Ձերբակալել են հայտնի տիկտոկերին. ՄանրամասներԱլիևը հայտարարություն է արել«Դու իմ ամենասիրուն նվերն ես». Քրիստինե Մարգարյանի որդին 40 օրական է (լուսանկարներ) Մեծամորի ԱԷԿ-ի փակումը կմեծացնի Հայաստանի էներգետիկ կախվածությունը․ Զախարովա Լիոնել Մեսիին տուգանել են Միգրանտներ տեղափոխող նավակ է խորտակվել․ կան զոհեր
Ամենադիտված