Հիասթափված ենք. Էմերի
Սպորտ
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին Եվրոպայի լիգայի եզրափակչի անհաջողության սկիզբը կապում է բաց թողած առաջին գնդակի հետ:
«Մենք ավելի ուժեղ դարձանք այս մրցաշարի ընթացքում, սակայն դա բավարար չէր: Պետք է շարունակենք աճել, քանի որ «Արսենալ»-ի շատը խաղացողների համար սա առաջին եզրափակիչն էր: Հիասթափված ենք, բայց մեծ քայլ ենք կատարել առաջ»,- ասել է Էմերին:
Մասնագետի խոսքով` «Արսենալ»-ը լավ խաղ ցուցադրեց առաջին կեսում, սակայն հանդիպման ընթացքը բեկեց առաջին բաց թողած գնդակը: «Բաց թողած գնդակից հետո պետք է հանդարտություն ցուցաբերեինք, ինչը չարեցինք»,-ասել է նա:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում «Արսենալ»-ը 4:1 հաշվով պարտվեց «Չելսի»-ն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան