Ժիրուն` Եվրոպայի լիգայի լավագույն ռմբարկու
Սպորտ
Լոնդոնի «Չելսի»-ի ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն դարձավ Եվրոպայի լիգայի 2018/19 մրցաշրջանի լավագույն ռմբարկուն:
Ֆուտբոլիստը իր ակտիվում գրանցեց 11 գոլ: Լավագույն ռմբարկուների երկրորդ տեղում «Այնտրախտ»-ի խաղացող Լուկա Յովիչն է (10 գոլ), երրորդ տեղում 8-ական գոլով Պիեր Էմերիկ Օբամեյանգն է («Արսենալ»), Վիսամ Բեն Յեդերը («Սևիլիա») և Մունաս Դաբուրը («Ռեդ Բուլ Զալցբուրգ»):
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակչում «Չելսի»-ն 4:1 հաշվով հաղթեց «Արսենալ»-ին ու դարձավ գավաթակիր: Այդ խաղում գոլ խփեց նաև Ժիրուն:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ