Այն, ինչ մենք ունեցանք Ամանորի շրջանում, խայտառակություն էր․ Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում քննարկվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրությունը։ ՀՀ վարչապետն այդ պաշտոնում առաջարկել է Մեսրոպ Մեսրոպյանի թեկնածությունը՝ 4 տարի ժամկետով։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, դիմելով թեկնածուին, ասաց․
«Էլեկտրաէներգիայի սպառման և ծախսերի հաշվարկման, չարաբաստիկ հաշվիչների տվյալների մասին է խոսքը։ Այն, ինչ մենք ունեցանք Ամանորի շրջանում, խայտառակություն էր։ Խնդիրը բարձրաձայնվել է գրեթե բոլոր մակարդակներում։ Ունենք դեպքեր, երբ մարդիկ Ամանորին բացակայել են երկրից, հունվարի կեսը չեն եղել ընդհանրապես երկրում, բայց 3 անգամ ավելի հաշիվ են ստացել, և դա համատարած բնույթ է կրել։ Եթե ընտրվեք, խնդրում եմ՝ ուշադրություն դարձնեք այս հարցին»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան