ԵՊՀ ռեկտորի ԺՊ-ի ընտրությանը կմասնակցի 2 թեկնածու
Հասարակություն
Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նիստում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրության համար առաջադրվեցին Գեղամ Գևորգյանի և Վահե Հովհաննիսյանի թեկնածությունները:
Մայիսի 30-ին տեղի ունեցած նիստում թեկնածություններն առաջադրեցին հոգաբարձուների խորհրդի անդամները:
Նիստի սկզբում չընդունվեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրությունը փակ և գաղտնի ընթացակարգով անցկացնելու հարցը, փոխարենը` հոգաբարձուների խորհրդի անդամները որոշեցին, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պետք է համապատասխանի ռեկտորի համար նախատեսված չափորոշիչներին:
Գեղամ Գևորգյանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս է, պրոֆեսոր: Երևանի պետական համալսարանի նախկին պրոռեկտորն է:
Վահե Հովհաննիսյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է, պրոֆեսոր: ԵՊՀ Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչն է:
Մայիսի 23-ին Արամ Սիմոնյանը հրաժարական է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի պաշտոնից:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ