Դերասան Տիգրան Մնացականյանը և Մարիամ Հովհաննիսյանն ամուսնացել են (լուսանկարներ)
Այլ
Դերասան Տիգրան Մնացականյանը և Մարիամ Հովհաննիսյանն օրեր առաջ ամուսնացել են։ Զույգն արդեն իսկ կիսվել է իրենց հարսանյաց լուսանկարներով:
Սերիալային դերասան Տիգրան Մնացականյանի անձնական կյանքը 2017թ-ին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում, երբ Տիգրանը հայտարարեց, որ ինքն ու կինը՝ Լիանան, ամուսնալուծվել են և ինքը պատրաստվում է ամուսնանալ իրենից 21 տարով փոքր Մարիամի հետ։
2018թ-ին, երբ Մարիամը սիրելիի հետ լուսանկարներ էր հրապարակում ու նշում, որ շուտով ամուսանալու են, կայքերում տարածվեց տեղեկություն, որ զույգը բաժանվել է և հարսանիք չի լինելու։ Նրանք ֆեյսբուքից ջնջեցին համատեղ լուսանկարները։ Տիգրանը կրկին միացավ նախկին կնոջը` Լիանային, ում հետ համատեղ ունեն երեխաներ։ Տիգրանը և իր կինը սկսեցին միասին լուսանկարներ հրապարակել սոցիալական կայքերում, իսկ մեկնաբանություններում նրանց ծանոթներն ուրախանում էին զույգի վերամիավորման համար։
Սակայն օրեր առաջ Մարիամն instagram-ի սթորի հավելվածում պատասխանել է հետևորդների հարցերին և կրկին ուշադրություն հրավիրել իր անձնական կյանքի վրա։ Մասնավորապես, նա նշել է, որ ինքն ու Տիգրանը կրկին միասին են։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան