Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը UFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին 

ՀՀ ոստիկանությունը պատասխանել է պատգամավոր Էդգար Առաքելյանին

Հայաստան

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Էդգար Առաքելյանի ելույթի եւ հնչեցրած մտահոգությունների առնչությամբ։ Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է.

«Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել անձնագրային ծառայությունների աշխատանքների կազմակերպման առումով։

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է։

1. Պատճենահանման հարցի վերաբերյալ։

ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական խնդիրը կարգավորելու համար։ Այն իրականացվում է երկու փուլով։ Թեեւ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազակերպության կողմից պայմանագրի համաձայն պատճենահանող սարքավորումները մատակարարվելու էին ավելի ուշ, բանակցությունների արդյունքում դրանք ավելի շուտ են տրամադրվել (մայիսի 15-ին) անձնագրային եւ վիզաների վարչությանը։ Երեւանի անձնագրային ծառայությունները վերազինվել են պատճենահանող սարքավորումներով։ Անհրաժեշտ մյուս նյութերը նույնպես կտրամադրվեն շատ կարճ ժամկետում եւ հունիսի 3-ից՝ սկզբնական փուլում, Երեւանի անձնագրային ծառայությունները կունենան պատճենահանման հնարավորություն։

Շրջանառության մեջ է դրվել նաեւ արտաբյուջետային միջոցների վերաբաշխում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որի ընդունման արդյունքում տնտեսված միջոցների հաշվին նախատեսվում է ձեռք բերել ավելի երկարադիմացկուն պատճենահանող սարքավորումներ, որոնք կտրամադրվեն բոլոր անձնագրային ծառայություններին (թվով 62), այդ թվում՝ նաեւ Երեւանի։

Որպես երկարաժամկետ եւ կայուն լուծում (ընդ որում, հետագայում լրացուցիչ ծախսեր չեն պահանջի) կենսաչափական անձնագրերի եւ նույնականացման քարտերի համակարգի ձեռքբերման մրցութային փաստաթղթերի տեխնիկական առաջադրանքում նախատեսվել է քաղաքացու կողմից ներկայացվող փաստաթղթերը սկանավորման եղանակով էլեկտրոնային բազայում պահպանելու հնարավորություն։

2. Հերթերի վերաբերյալ։

Նախ անհրաժեշտ է նշել, որ հանգստյան սեզոնով պայամանվորված՝ մայիս-օգոստոս ամիսներին աննախադեպ աճում է անձնագրային ծառայություններ դիմող քաղաքացիների քանակը։ Բացի այդ, նշված ամիսներին կտրուկ աճում է նաեւ դպրոցներ եւ մանկապարտեզներ հաշվառման տեղեկանքներ ներկայացնելու, իսկ այս տարի նաեւ նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար դիմողների քանակը։

Այնուամենայնիվ, հերթերի կարգավորման հարցը ՀՀ ոստիկանության համար հանդիսանում է ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր։ Ներկայումս շրջանառության մեջ է դրված ՀՀ կառավարության որոշման նախագիծ, համաձայն որի նախատեսվում է 35 անձնագրային ծառայություններում տեղադրել հերթերի կարգավորման համակարգեր։ Ընդ որում, ՀՀ կառավարության որոշման ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեն կխնայի 60 մլն դրամ։ Ներդրումային համապատասխան ծրագրով առեւտրային կազմակերպությանը 6 տարվա ընթացքում սպասարկման վճար չի հատկացվելու։

Բացի այդ, նշված միջոցառմանը զուգահեռ բոլոր անձնագրային ծառայություններում տեղադրվելու են մանրը վերադարձնող սարքավորումներ, որը բխում է հակակոռուպցիոն ռազմավարական միջոցառումների ծրագրից։ Ընդ որում, այդ ամբողջի հետ մեկտեղ նախատեսվում է տերմինալիների միջոցով տեղում վճարվող 300 դրամ միջնորդավճարը նվազեցնել 100 դրամի, տեղերում տեղադրել անկանխիկ վճարման տերմինալներ։

3. Քաղաքացիների իրազեկվածության վերաբերյալ։

Անձնագրային եւ վիզաների վարչությունում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով օրվա կտրվածքով ստացվում են հարյուրավոր զանգեր, որոնք հիմնականում տեղեկատվական բնույթի են։ Առանց հանգստյան օրերի, շուրջօրյա գործում է անձնագրային եւ վիզաների վարչության ֆեյսբուքյան էջը, որը բացի իրավական իրազեկումներ տարածելուց, սեղմ ժամկետներում քաղաքացիների նամակներին տալիս է սպառիչ պատասխաններ։

Շուտով կգործի ԱՎՎ եռալեզու պաշտոնական կայքէջ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասինԵրևանը՝ «Վենետիկ», Շերեմետևոյում՝ չվերթների խափանումներ, Մեքսիկայում հեղեղը մեքենաներ է տարել«Վիլլան երբեք «Մանչեսթեր Յունայթեդ» չի դառնա»․ Կարագերի խոսքերը՝ դատական հայցի պատճառԼեհաստանի պաշտպանության նախարարը կմասնակցի Նարոցկիի՝ Սահմանադրական դատարանի վերաբերյալ կողմերի հետ խորհրդակցություններին«Հաալանդը թող հեռանա Ռեալ»․ Շիրերը՝ Պրեմիեր լիգայի ռմբարկուների ռեկորդի մասինՍերժ Սարգսյանի ուշագրավ հայտարարությունը. Փարիզում մետրոյի և երկաթուղու կայարաններ կփակվենԹրամփի՝ Ֆլորիդայի առանձնատան մոտակայքում ՀՕՊ համակարգեր են տեղակայվել Օլեշկիի բնակիչները մոլախոտեր են կերել՝ գոյատևելու համար․ նրանց տարհանել են քաղաքիցՌուսական զորքերը ոչնչացրել են դեպի Մոսկվա թռչող մի քանի անօդաչու թռչող սարքերՀյուսիսկորեական հաքերները կասկածվում են Binance-ի ռեկորդային $6.3 մլրդ հարձակման մեջՆոր մանրամասներ են ի հայտ եկել Հուրգադայում զբոսաշրջիկների վրա տղամարդու հարձակման վերաբերյալFars․ Իրանի Քեշմ կղզու մոտակայքում անօդաչու թռչող սարքը հարձակվել է նավակների վրա․ երկու ձկնորս անհետ կորել ենՋերմուկ-Վայք ճանապարհին վնшսվել է գազատարը. ճանապարհը փակ էԳոռ Սահակյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի ԱԱ–ումՎանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորըԽամենեին ասել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանները կորոշի Իրանը Ողբերգական վթար Վանաձորում․ Բուժառու տեղափոխող շտապօգնության մեքենան բախվել է բեռնատարին․ կա զոհՍերժ Սարգսյան. «Վազգեն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան ու Ղարաբաղի հայաթափումը»27 օր տևած տիեզերական պայթյունը նոր ռեկորդ է սահմանելԼատվիան արգելել է Սոբչակի և Բոգոմոլովի մուտքը երկիրԵգիպտոսում անհայտ անձը դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրաԱրմեն Աշոտյանը՝ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքների մասինԻրանի առաջնորդը հրամայել է բանակին արդյունավետորեն արձագանքել ցանկացած սպառնալիքիՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիսԲըրնհեմը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան կարող է ներողություն խնդրել ստրկավաճառության մեջ իր դերի համարՀայկական գինին՝ COP17 բնապահպանական համաժողովի միջազգային հարթակումՊլեխանովցիները շրջում են մայրաքաղաքի ամենագեղատեսիլ վայրերում եւ ծածանում իրենց դրոշը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ. Վճռաբեկը մերժել է բողոքներըՓարիզ-Երևան չվերթի ուղևորը ալկոհոլի պատճառով խուլիգանություն է արել․ միջադեպը հասել է ոստիկանություն Ռուսաստանի ահազանգը՝ պետականության կորստի մասին․ Բաքվի դեմ մեղադրանքներն ու Իրանի տագնապըՄերկելը հայտնել է, թե ով պետք է դառնա Գերմանիայի հաջորդ նախագահըԱրամ Սարգսյանն առաջարկում է արգելել նախընտրական դաշինքներն ու ընդլայնել ԿԸՀ լիազորություններըԼեհաստանում գումարվել է Խորհրդարանականների խորհրդի արտահերթ նիստՄոն Սեն-Միշել. ծովի մեջ կառուցված ամրոցըGOALS Girls Summit 2026-ին մասնակցել է Հայաստանի համայնքներից շուրջ 250 աղջիկԱդրբեջանը շարունակում է պահանջներ ներկայացնել. Նա բռնապետ է․ թուրք պատգամավորը՝ ԱլիևինԸմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում. Armsport.amՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ
Ամենադիտված