Պուտինն ու Էրդողանը քննարկել են ռազմական համագործակցությունը
Արտաքին Քաղաքական
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել:
Կողմերը խոսել են Իդլիբ նահանգում իրավիճակի կայունացման նպատակով համատեղ աշխատանքի ավելացման կարևորության մասին, ինչպես նաև քննարկել ահաբեկչական խմբավորումների չեզոքացմանն ուղղված միջոցների ընդունման հարցը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Անդրադարձ է կատարվել նաև երկկողմ թեմաներին:
Թուրքիայի նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պուտինն ու Էրդողանը համաձայնել են հանդիպել G-20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա հունիսի վերջին Ճապոնիայում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը