«Ժամանակ». Սպասվում են մարզպետների պաշտոնանկություններ
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունում հունիսի կեսերին սպասվող կադրային փոփոխությունների շրջանակում սպասվում են մի շարք մարզպետների պաշտոնանկություններ: Բայց որպեսզի նրանց շատ չնեղացնեն, նրանք աշխատանք կստանան կառավարությունում՝ փոխնախարարների կարգավիճակով: Իշխանությունը շատ դժվարությամբ է գնալու կադրային կտրուկ փոփոխությունների, քանի որ դա կնշանակի ընդունել կադրային քաղաքականության տապալման փաստը, ինչը հանրային քննարկումների թեմա է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում