Օսիպյանը Տաշքենդում մասնակցում է ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստին
Հասարակություն
Քիչ առաջ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկել է ԱՊՀ ՆԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցում է ՀՀ ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, նիստի օրակարգում ընդգրկված են հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ իրավապահ մարմինների համագործակցության ամրապնդման խնդիրներ և կազմակերպչական բնույթի հարցեր:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ