Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Մաքրվեցի՞ք դուք մեղքերից. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) Դեկտեմբերին այդ հարցն այլևս չի լինի. վարչապետը՝ հեղուկ գազի ներկրման խնդիրների մասին Այս պահը փիառի պահ չէ, այստեղ մարդկային պահ կա, 5 տարի գերեվարված երիտասարդ կա. Սեւակ Հակոբյան (տեսանյութ) Ո՞րտեղ և ի՞նչ վիճակում է գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը. մանրամասներ (տեսանյութ) Պարո’ն Փաշինյան, ձեզ որքա՞ն պարգևավճար եք տվել. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) «Արծվի մենախոսությունը ճաղավանդակում»․ Դավիթ Ամալյան Իրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթեր է ընդունում Այսօրվա դրությամբ ունենք 87 048 ապահովագրական գրանցված այց. Ավանեսյան ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում (տեսանյութ) Սերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա ՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին 

Հայաստանի և Արցախի միջև լարվածություն չկա. կեղծ օրակարգ է. Սիփան Փաշինյան

Քաղաքական

Մայիսի 29-ին Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գրասենյակից հայտնել էին, որ Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ բացել նրանց ուղղութամբ։ Նույն օրը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Ասկերանում շրջափակել են Վիատալի Բալասանյանի տունը։ Այս ամենը պատճառ դարձավ քննարկումների նոր ալիքի, ըստ որոնց հայերի և արցախցիների միջև հարաբերությունները սրվել են։

Տեղի ունեցած դեպքերի և քննարկումների մասին ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ։

-Պարո՛ն Փաշինյան, վերջին օրերին տեղի ունեցած դեպքերը խոսո՞ւմ են այն մասին, որ հայ և արցախցի հարաբերությունները լարված են։

-Նախ, եկենք ֆիքսենք, որ խոսքը մեր անվտանգության մասին է: Սամվել Բաբայանի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ԱԱԾ պետը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ գործն ամբողջությամբ բացահայտված է, ոստիկանության հետ օպերատիվ աշխատանքներ են իրականացվել, որի վերաբերյալ հանդես կգան հայտարարությամբ։ Երկրորդը՝ ես տեղյակ չեմ, թե Գառնիկ Իսագուլյանը ինչ է հայտարարել։ Չեմ ուզում և ցանկություն չունեմ մեկնաբանել Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունները։

Ինչ վերաբերվում է այդ քննարկումներին, ապա պետք է ասեմ, որ Արցախի և Հայաստանի ժողովուրդների մեջ լարվածություն չի կարող լինել, որովհետև մենք հայ ենք։ Կան մարդիկ, որոնք հայտարարություններ են արել և փորձել ինչ-որ տարբերություններ դնել՝ արցախցի, հայաստանցի, դա անընդունելի է։ Ցանկացած մարդ իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, և դրանից որոշ մարդիկ օգտվել են, բայց ես անգամ դրա հետ կապված խնդիր չեմ տեսնում։ Մի քանի անգամ մամուլում հանդիպել են հոդվածներ, որ ա՛յ, տեսեք՝ ուզում են սեպ խրել Արցախի և Հայաստանի միջև: Ես չգիտեմ ով ինչ է ուզում, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում դա էլ պարզ կդառնա։ Որևիցե լարվածություն չկա և չի կարող լինել։

-Խոսեցիք Արցախի և Հայաստանի միջև սեպ խրելուն, այս խոսակցությունները առաջացան Ռոբերտ Քոչարյանի դատից հետո։ Քոչարյանն այս փուլում օգտագործում է իր ունեցած լծակները, և այդ «սեպ խրելու» պրոցեսը ասոցացվում է նրա հետ։ Ձեր կարծիքով, այդ գործելաոճը իսկապե՞ս կարող է խնդիր առաջացնել Արցախի և Հայաստանի միջև։

-Հայաստանի և Արցախի միջև որևիցե բան երբեք չի կարող խնդիր դառնալ։ Ես չգիտեմ, թե ինչ նկատի ունեք, ասելով, որ Ռոբերտ Քոչարյանը լծակներ ունի և՛ այստեղ, և՛ Արցախում. ես նման ինֆորմացիա չունեմ։ Ինչ վերաբերում է համախոհներին, ապա բոլորն ունեն համախոհներ և խոսել այն մասին, որ ինչ-որ բանի արդյունքում կարող է Հայաստանի և Արցախի միջև սեպ խրվել՝ ես անգամ չեմ ուզում քննարկել, նման բան չի կարող տեղի ունենալ։

Բոլորն իրավունք ունեն հանդիպել իրենց համախոհների հետ, բոլորը իրավունքներ ունեն, և Հայաստանի Հանրապետությունում կա Սահմանադրույթուն և այդ շրջանակում կատարված ցանկացած գործունեություն մարդկանց իրավունքն է, ես խնդիր չեմ տեսնում։

-Սամվել Բաբայանի հետ տեղի ունեցած դե՞պքն էլ չի խոսում լարվածության մասին, թե՞ դրանք զուտ անձնային հարաբերություններ են։

-Ես էլի եմ կրկնում. ես հետևել եմ, և, եթե չեմ շփոթում՝ պարոն Վանեցյանն էր ասել, որ նախ հանդես կգան հայտարարությամբ, երկրորդ՝ որ դա եղել է կենցաղային խնդիր, ֆինանսական պարտք ու պահանջի պատճառով։ Եթե ԱԱԾ պետը նման հայտարարություն է անում, ես ավելացնելու կամ կարծիք հայտնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, քանի որ, բնականաբար, նրանք ինֆորմացիոն խնդիր չունեն, իրենք են այն մարմինը, որ տիրապետում են Հայաստանում տեղի ունեցող ցանկացած շարժի մասին ինֆորմացիայի։

- Ռոբերտ Քոչարյանի հետ առնչվող դատական նիստերի ժամանակ տեղի ունեցող ակցիաների ընթացքում լարվածությունն ակնառու էր, քանի որ Քոչարյանի աջակիցների թվում էին նաև արցախցիներ։ Միգուցե դա՞ է նման քննարկումների պատճառը։

-Առհասարակ, պետք է հասկանալ, թե որտեղից է դուրս գալիս այս Արցախ-Հայաստան լարվածության ֆոն ստեղծելու մասին նման օրակարգ ստեղծելու փորձերը։ Պետք է հասկանալ՝ ովքեր են այդ մարդիկ և ինչ նպատակ են հետապնդում։ Ես վստահ եմ․ որ մենք կունենանք այդ հարցի պատասխանը։ Ես ընդհանրապես որևէ լարվածություն չեմ տեսնում և անգամ չեմ ուզում քննարկում ունենալ այդ թեմայով, քանի որ դրանով մենք օգնում ենք այն մարդկանց, ովքեր այդ հարցը օրակարգում են պահում և կեղծ օրակարգ են սարքում, այն մարդկանց, ովքեր ամենօրյա ռեժիմով աշխատում են այդ ուղղությամբ։

-Այսինքն, Դուք կարծում եք, որ կա՞ն նման մարդիկ, ովքեր կեղծ օրակարգ են առաջ քաշում։

-Տեսեք, որպես Աժ պատգամավոր, ով նաև Արցախի միջխորհրդրդարանական բարեկամական խմբում կա, ով շփվում է արցախցի պաշտոնյաների և ժողովրդի հետ, ես փաստում եմ, որ նման խնդիր չկա։ Ես կարծում եմ, որ դրանք կարծիքներ են անհատների մակարդակով։ Մարդիկ իրավունք ունեն կարծիք արտահայտելու և որևէ մեկը չի կարող արգելել մյուսին կարծիք արտահայտել։ Հեղափոխության ամբողջ տրամաբանությունը նաև այդտեղ է, որ մարդիկ կարողանան ազատ իրենց կարծիքը արտահայտել, բայց դա պրոյեկտել ամբողջ Արցախի վրա՝ ճիշտ չեմ համարում։ Այստեղից էլ մարդիկ կան, որ այլ տեսակետներ ունեն, մենք դրանից պետք է ինչ-որ բաներ եզրակացնե՞նք։ Նորմալ պրոցես է, իսկ եթե որևէ մեկը դուրս գա օրենքի սահմաններից, վստահ եմ, որ իրավապահները կզբաղվեն այդ հարցով։

Ասպրամ Փարսադանյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Մխիթարություն և հոգու ուրախություն էր Մեզ համար տեղեկանալ Բաքվից 4 հայորդիների հայրենիք վերադարձի մասին. Վեհափառ Մաքրվեցի՞ք դուք մեղքերից. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ) Դեկտեմբերին այդ հարցն այլևս չի լինի. վարչապետը՝ հեղուկ գազի ներկրման խնդիրների մասին Տեղեկություններ են ստացվել, որ Իրանի իշխանությունները չեն պատրաստվում մահապատժի ենթարկել ցուցարարներին․ ԹրամփԴանիան պարտավորվել է կրակ բացել ԱՄՆ զինվորականների ուղղությամբ Այս պահը փիառի պահ չէ, այստեղ մարդկային պահ կա, 5 տարի գերեվարված երիտասարդ կա. Սեւակ Հակոբյան (տեսանյութ)Ո՞րտեղ և ի՞նչ վիճակում է գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը. մանրամասներ (տեսանյութ) Պարո’ն Փաշինյան, ձեզ որքա՞ն պարգևավճար եք տվել. հարց՝ Փաշինյանին (տեսանյութ)Թրամփը բացատրել է՝ ով է հետաձգում Ուկրաինայի հակամարտության կարգավորումը«Արծվի մենախոսությունը ճաղավանդակում»․ Դավիթ ԱմալյանԻրանը փակել է օդային տարածքը և միայն հատուկ չվերթեր է ընդունումԴանիայում բացահայտել են Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ հանդիպման արդյունքներըԱյսօրվա դրությամբ ունենք 87 048 ապահովագրական գրանցված այց. Ավանեսյան ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում (տեսանյութ)Իրանը փակել է իր օդային տարածքըԱրևմուտքում ապշել են Ռուսաստանի մասին Ֆինլանդիայի ԱԳՆ-ի խոսքերիցՍերժ Սարգսյանը այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիաՈՒՂԻՂ․ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԿոտայքի մարզի պարեկները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպք են բացահայտելՄիացյալ Նահանգները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է պահանջել Իրանում ստեղծված իրավիճակի վերաբերյալԱրևմուտքում նշել են ֆոն դեր Լեյենի հեռանալու պայմանը (տեսանյութ)Ապարանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք մեղադրվում են նախնական համաձայնությամբ տարբեր չափերի կաշառք ստանալու մեջ Զինծառայողի մահվան առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունԳերմանիան կգլխավորի Գրենլանդիայում ԱՄՆ-ի դեմ պայքարը․ BloombergՈՒՂԻՂ. Վիգեն Էուլջեքյանը Մուրացան ԲԿ-ից տեղափքխվել է քննչական կոմիտեՊատվաստման դեմ հակաքարոզչության ինչ-որ աղբյուրներ կան, ի՞նչ անելիքներ ունենք. Փաշինյանը՝ նախարարին (տեսանյութ)Կալլասը առաջարկել է գլոբալ անկայունության պայմաններում «սկսել խմել» ԱՄՆ-ն իրավունք չունի քննադատել Ռուսաստանին (տեսանյութ)Ռուսաստանը խնդիր է Արևմուտքի համար (տեսանյութ) ՀՀ-ում պիտի ստեղծվի TRIPP ընկերությունը, երթուղիները պիտի որոշենք, էսօրվանից պիտի պատրաստվենք. Փաշինյան (տեսանյութ)Զելենսկին դավաճանել է իրեն ընտրած ժողովրդին․ վերլուծաբանՈ՞րտեղ և ի՞նչ վիճակում է գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը. մանրամասներ Թաքցվում է փոխանակված գերի Վիգեն Էուլջեքյանի գտնվելու վայրը․ ԱՆ-ն հրաժարվում է հստակ պատասխան տալ (տեսանյութ)Իրանն ու Իսրայելը Ռուսաստանի միջոցով գաղտնի պայմանավորվել են. WPՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանի ԱԳ նախարարը բացառել է ցույցերի մասնակիցներին կախաղան հանելու տարբերակըՀունվարի 18-ին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը Սուրբ Պատարագ կմատուցի Նորաբացի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տաթև համայնքի Շինուհայրի երաժշտական դպրոցը վերանորոգված է. ՓաշինյանՀունվարի 15-ի օրվա խուրհուրդՇրջաններում սպասվում է ձյունԿրկին գամ հիմնական հարցադրմանը, ինչո՞ւ է ռազմական բյուջեն նախորդ տարվա համար 15-16%-ով նվազել. պատգամավորՎթարային ջրանջատում Սյունիքի մարզում Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը գրառում է կատարել Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է դիվանագետներինԵրևանում ճակատ-ճակատի բախվել են «BMW»-ն ու «Chevrolet»-ը. կա 5 վիրավորՏարադրամի փոխարժեքն այսօր՝ հունվարի 15-ինԱյսօր Արագածոտնի թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի անվանակոչության տոնն էՓետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարըԹաքցվում է փոխանակված գերի Վիգեն Էուլջեքյանի գտնվելու վայրը․ ԱՆ-ն հրաժարվում է հստակ պատասխան տալ Անկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»
Ամենադիտված