«Հյուսիս-hարավ»-ի շինարարների և կառավարության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել
Հասարակություն
«Հյուսիս-hարավ» ճանապարհը կառուցող աշխատակիցներն այսօր՝ մայիսի 31-ին կառավարության շենքի դիմաց էին: նրանք հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Հյուսիս-hարավ» ճանապարհը կառուցող աշխատակիցներից Գուրգեն Հովհաննիսյանը:
«Մեզ ընդունեց պարոն Սիսեռյանը, ամիսուկես ժամանակ խնդրեց, որպեսզի մեր հարցին լուծում տա: Թե՛ մենք, թե՛ իրենք՝ տարբերակներ առաջարկեցինք: Մեզ հավաստիացրին, որ զբաղվում են «Հյուսիս-հարավ»-ի տրանշ 1-ի հարցով և կարևորագույն խնդիրը, որ սեղանին դրված է, մեր խնդիրն է: Ամիսուկես պարբերաբար հանդիպելու ենք, եթե այդ ընթացքում մեր հարցը չլուծվի, գնանք ավելի լուրջ քայլերի»,- ասաց Գուրգեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ երեկ փակել էին Ուջան բնակավայրի ճանապարհահատվածը: Բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպման գնացած ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշել էր, որ իրեն հաջողվել է խոսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ․ «Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ վաղը նրա գրասենյակի ղեկավար Սիսեռյանը կընդունի ցուցարարներին և ենթադրաբար, ինչ-որ համաձայնության կգան։ Զրույցից հետո խոսեցի ցուցարարների հետ, հորդորեցի բացել ճանապարհը, այդպես էլ եղավ»,- ասել էր նա՝ նշելով, որ մնում է սպասել հանդիպմանը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ