Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել տոնական միջոցառում
Հասարակություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ մայիսի 31-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական միջոցառում:
Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանության նախարարությունում հյուրընկալվել էին զինվորականների երեխաները, հայրենիքի սահմանները պաշտպանելիս արիաբար զոհված հերոսների ընտանիքների անդամներն ու նրանց փոքրիկները:
Տոնական օրն առավել հիշարժան է դարձել ՊՆ վարչական համալիրի տարածքում խորհրդանշական` «Ընտանիք» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ, որին ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Ընտանիքի ծնողներին ու երեխային խորհրդանշող` Երեք խաչերից բաղկացած հուշարձանը բացել են 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում հերոսաբար զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը` Համեստ Ներսիսյանը, լեգենդար զորահրամատար Արկադի Տեր-Թադևոսյանի թոռնիկը` Հովհաննեսը և քանդակագործը` Վարազդատ Համբարձումյանը:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ