Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն. Գագիկ Ծառուկյան
Հասարակություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 1-ին, շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ:
Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք:
Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ երջանիկ մանկություն, բոլոր նվիրական երազանքների իրականացում և պայծառ ապագա»:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ