«Արցախ»-ի մարզչական շտաբը հեռացել է ակումբից
Սպորտ
«Արցախ» ՖԱ-ն փոխադարձ համաձայնությամբ խզել է պայմանագրերը գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանի, մարզիչներ Կարեն Բարսեղյանի և Արթուր Ասոյանի հետ: Այս մասին հայտնում է «Արցախ» ֆուտբոլային ակումբի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
««Արցախ»-ը երախտապարտ է մարզիչներին՝ կարճ ժամանակահատվածում կատարած ծավալուն աշխատանքի ու ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար և հաջողություն է մաղթում նրանց հետագա մարզչական կարիերայում»,- ասված է ակումբի հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ