Ռազմական ոստիկանությունում կազմակերպվել է Հունիսի1-ին նվիրված տոնական միջոցառում
Հասարակություն
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության տարածքը վաղ առավոտից վերածվել էր հեքիաթային միջավայրի: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ հունիսի 1-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում կազմակերպվել էր տոնական գեղեցիկ միջոցառում, որին մասնակցում էին ռազմական ոստիկանության անձնակազմի երեխաներն ու թոռնիկները: Փոքրիկ հյուրերը կավճանկարներով էին պատել շուրջբոլորը՝ պատկերելով արև, երկինք, ծաղիկ, տնակ, զինվոր:
Մանկական երգերի ուղեկցությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը ծանոթացավ փոքրիկների հետ, շնորհավորեց տոնի կապակցությամբ և հետաքրքրվեց նրանց նկարած պատկերներով: Երեխաների տոնն առավել ուրախ և հիշարժան դարձրին խաղավար ծաղրածուն ու հեքիաթների հերոսները: Տոնական միջոցառումն ամփոփվեց երաժշտական համերգով


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ