Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում Հայաստանը Իրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Բաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) 

Ռուբեն Ռուբինյանը և Կոնստանտին Կոսաչևը հայտարարություն են ստորագրել

Հասարակություն

 Մայիսի 30-ին Մոսկվայում է գտնվել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը՝ մասնակցելու ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի համատեղ նիստին:

Ինչպես հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են եղել ԱԺ պատգամավորներ Անուշ Բեղլոյանը («Իմ Քայլ» խմբակցություն), Սոս Ավետիսյանը («Իմ Քայլ» խմբակցություն), Արման Աբովյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն) եւ Արման Բաբաջանյանը («Լուսավոր Հայաստան» խմբակցություն):

Այցի շրջանակում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ Յուրի Վորոբյովի հետ: Ռուսաստանյան կողմից հանդիպմանը ներկա են եղել ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահ Վիկտոր Բոնդարեւը, միջազգային հարցերով կոմիտեի ներկայացուցիչներ Վլադիմիր Ջաբարովը, Սերգեյ Կիսլյակը, Իգոր Ղահրամանյանը, Վլադիմիր Լուկինը, Օլգա Տիմոֆեեւան եւ այլոք:

Յորի Վորոբյովը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բարեկամական եւ դաշնակցային հարաբերությունների շարունակականությունը: Միջխորհրդարանական համագործակցության համատեքստում կարեւորվել է հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի հետեւողական աշխատանքը:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր խոսքում գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված է ամուր քաղաքական երկխոսություն՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակցային եւ ռազմավարական գործընկերներ են: Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի ջանքերը եւ դերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման եւ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հարցում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչեւը գոհունակությամբ ընդգծել է պրոֆիլային հանձնաժողովների ձեւաչափի արդյունավետությունը՝ նշելով, որ այն բաց եւ թափանցիկ քննարկումների հարթակ է, որը թույլ է տալիս ուսումնասիրել երկու երկրների փորձը, համակարգված փոխգործակցությունը միջազգային հարթակներում եւ ուրվագծել նոր հեռանկարներ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վարդան Տողանյանը: 

Հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին Հարավային Կովկասում գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներին, ԱՊՀ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԵԱՏՄ-ում հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանը, ինչպես նաեւ միջազգային հարթակներում համագործակցության հեռանկարներին:

Նիստում քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Համատեղ նիստի արդյունքներով կողմերն ընդունել են համատեղ հայտարարություն: 

Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի եւ ՀՀ Ազգային ժողովիարտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի համատեղ հայտարարություն

30 մայիսի 2019 թ. ք. Մոսկվա

ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի եւ ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի (այսուհետ` Կողմեր) համատեղ չորրորդ նիստը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածությունների, տեղի ունեցավ 2019 թվականի մայիսի 30-ին, Մոսկվայում:

Նիստի ընթացքում կողմերը նշել են, որ անցած ժամանակահատվածում երկու երկրների միջեւ պահպանվել են հարաբերությունների, բարեկամության եւ համագործակցության որակական զարգացումն ու ամրապնդումը: Հատուկ ընդգծվել է շարունակական համակարգված փոխշահավետ երկխոսությունը՝ երկկողմ համագործակցության բոլոր ուղղություններով:

Համատեղ նիստի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգին եւ ռազմավարական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր, այդ թվում նաեւ այնպիսիք, որոնք օրակարգային են միջազգային խորհրդարանական կառույցներում եւ միջազգային խորհրդարանական հարթակներում:

Կողմերն ընդգծել են միջազգային օրակարգի հարցերի շուրջ դիրքորոշումների եւ շահերի շարունակական մերձեցումը կամ համընկնումը, մասնավորապես աշխարհակարգի կառուցման առնչությամբ՝ հիմնված բազմաբեւեռության եւ համագործակցության ամրապնդման, միջազգային ժողովրդավարական ինստիտուտների, երկու երկրների ինքնիշխանության նկատմամբ փոխադարձ հարգանքի եւ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների եւ նորմերի պահպանման հիման վրա:

Կողմերը քննարկել են հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական համագործակցությանը վերաբերող արդիական հարցեր: Գոհունակությամբ արձանագրել են, որ հարաբերությունները պահպանում են շարունակականությունը եւ ունեն իրենց նշանակալից ներդրումը երկկողմ իրավա - պայմանագրային հենքի զարգացման գործում՝ հիմնված 1997 թ. օգոստոսի 29-ի «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» պայմանագրի, 2000 թ. սեպտեմբերի 26-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ XXI-րդ դար ուղղված դաշնակցային համագործակցության մասին» հռչակագրի վրա:

Քննարկելով գլոբալ անվտանգությանը եւ տարածաշրջանային մարտահրավերներին վերաբերող հարցեր: Կողմերն արձանագրել են աշխարհում առկա իրավիճակի պահպանվող անկայունությունը, ընդգծել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, նշել բաժանարար գծերի առկայությունը:

Կողմերը դեմ են արտահայտվել քաղաքական եւ տնտեսական պատժամիջոցների, ինչպես նաեւ այլ միակողմանի սահմանափակող միջոցների կիրառմանը՝ ուղղված Կողմերի վրա ճնշում գործադրելուն, կողմ են արտահայտվել ՄԱԿ-ի եւ դրա կառույցների ամրապնդման անհրաժեշտությանը: Ընդգծել են ԵԱՀԿ եւ միջազգային մանդատ ունեցող այլ ճանաչված հաստատությունների կարեւոր դերը ժամանակակից միջազգային խնդիրների կարգավորման հարցում՝ միջազգային իրավունքի նորմերի լիարժեք պահպանմամբ՝ բացառելով դրանց ընտրովի կիրառումը:

Կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո, բացառելով ցանկացած քայլ եւ ռազմատենչ հռետորաբանություն, որոնք կարող են հանգեցնել ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման: Կողմերն ընդգծել են հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը եւ այն ամրապնդելու իրենց հանձնառությունը: Հատուկ միջոցները, որոնց կիրառման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թ. Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներում, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2018 թ. Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն:

Կողմերը բարձր են գնահատել ձեռքբերումները, որոնք վերաբերում են երկկողմ կապերի համակարգային զարգացմանը եւ Եվրասիական տնտեսական միության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, Անկախ պետությունների համագործակցության գործունեության շրջանակներում հայ-ռուսական արդյունավետ համագործակցությանը:

Բացի վերոնշյալից, Կողմերն աջակցություն են հայտնել ՀԱՊԿ շրջանակում համատեղ ջանքերին՝ ուղղված Հարավային Կովկասի խաղաղ զարգացմանը եւ կայունության ապահովմանը, ինչպես նաեւ հետագա ծրագրերին: Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դաշնակցային հարաբերությունների փոխադարձ ամրապնդման ուղղությամբ՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման համար:

Կողմերն իրենց աջակցությունն են հայտնել 2019թ. մայիսի 20-ին Բիշքեկում կայացած ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի Խորհրդի նիստի որոշումներին, ինչպես նաեւ 2019թ. մայիսի 22-ին կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստի ընթացքում ընդունված փաստաթղթերին:

Կողմերն ընդգծել են ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերի շարունակականության կարեւորությունը՝ նպատակ ունենալով հակազդել ծայրահեղականությանը եւ ապօրինի միգրացիային, ահաբեկչության, թմրամիջոցների եւ այլ արգելված դեղորայքի ապօրինի շրջանառության դեմ պայքարին:

Քննարկելով եվրասիական ինտեգրացիոն գործընթացի ընթացքը: Կողմերն ընդգծել են տնտեսական ինտեգրման հետ կապված հարցերի ամբողջական շրջանակի հետագա զարգացման կարեւորությունը` նպատակ ունենալով հասնել Եվրասիական տնտեսական միության առջեւ դրված նպատակների եւ խնդիրների լուծմանը՝ դիտարկելով կառույցը որպես ժամանակակից, արդյունավետ եւ մրցունակ միջազգային միավորում, որը նպաստում է ինտեգրացիոն փոխգործակցության ամրապնդմանը եւ իր մեջ մտնող անդամ երկրների տնտեսությունների հավելյալ աճին: Բացի դրանից, Կողմերը գոհունակությամբ արձանագրել են 2019թ. մայիսի 29-ին Նուր-Սուլթանում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի արդյունքները:

Կողմերը նշել են առեւտրատնտեսական փոխգործակցության ամրապնդման ոլորտում հաջողությունների եւ 2018 թ. երկկողմ ապրանքաշրջանառության աճի ավելացման, Եվրասիական տնտեսական միության շրջանակում տնտեսական համագործակցության առնչությամբ պահպանվող նշանակալի հեռանկարների մասին: Հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աշխատանքները դրամաշրջանառության, ապրանքների, աշխատուժի եւ ծառայությունների ազատականացման դյուրացման համար անհրաժեշտ պայմանների իրականացման ուղղությամբ՝ նպատակ ունենալով ապահովել բարենպաստ ներդրումային միջավայր եւ կարգավորել միջտարածաշրջանային կապերը:

Վերլուծելով երկկողմ համագործակցության ներկա վիճակը միջազգային խորհրդարանական կառույցներում եւ միջազգային խորհրդարանական հարթակներում, ինչպիսիք են ԱՊՀ ՄԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ՄԽՄ, ՍԾՏՀ ԽՎ, ԵԱՀԿ ԽՎ, ԵԽԽՎ, ՈՒՄՎ, Կողմերն արձանագրել են երկու երկրների փոխգործակցության դրական ընթացքը, ինչը թույլ է տալիս միջխորհրդարանական երկխոսության երկկողմ հարաբերությունների շրջանակում մշակել հանրամատչելի մոտեցումներ, պատրաստակամություն են հայտնել շարունակել համակարգել իրենց գործողությունները միջազգային խորհրդարանական կազմակերպությունների գործունեության մասով:

Կողմերը գոհունակություն են հայտնել 2019թ. ապրիլի 6-10-ը Դոհա քաղաքում (Քաթար) միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի շրջանակներում շփումների եւ փոխգործակցության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կապակցությամբ:

Կողմերը պայմանավորվել են 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի տոնակատարությունների նախապատրաստման շրջանակներում՝ հանդիսավոր միջոցառումներին մասնակցության նպատակով, խորհրդարանական պատվիրակությունների ձեւավորման եւ դեպի Ռուսաստան ու Հայաստան գործուղումներին աջակցելու հարցում:

Կողմերը հաստատում են, որ համատեղ նիստերի անցկացման ձեւավորված փորձն ապահովում է երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներում համատեղ խնդիրների լուծման մոտեցումների շարունակականությունը, լրացուցիչ ազդակ է հաղորդում ազգային օրենսդրությունների զարգացմանն ու ներդաշնակեցմանը, Կողմերի միջեւ որակական երկխոսության համար ապահովում է նոր հնարավորություններ եւ ստեղծում մշտական հարթակ՝ արդիական հարցերի եւ խնդիրների լայն շրջանակի վերաբերյալ փորձագիտական կարծիքների փոխանակման համար:

Կողմերը պայմանավորվել են հաջորդ համատեղ նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում, 2019 թվականի երկրորդ կեսին: 

Հայտարարությունը ստորագրել են Ռուբեն Ռուբինյանը եւ Կոնստանտին Կոսաչեւը:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անձնագրերի համաշխարհային վարկանիշում ո՞ր տեղն է զբաղեցնում ՀայաստանըԻրանում հայտարարել են, որ դեպի Հայաստան չվերթները շարունակում են իրականացվել Ռուսաստանը պատրաստ էր ընտրություններից հետո վերսկսել Ուկրաինայի հետ բանակցությունները. Պուտին Երևանի դպրոցներից մեկի աշակերտուհու մոտ թմրամիջո՞ց է հայտնաբերվել. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնելԲաքուն սպառնացել է ՝ «չկրկնել Հայ եկեղեցու սխալները». Մակրոնը զորքեր է ուղարկում Սաուդյան Արաբիա (տեսանյութ) Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հիմնել է նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակը Հայաստանն ու Անգոլան համաձայնագիր են ստորագրել վիզաների մասին Բրեդ Փիթի երիտասարդ սիրելին թափանցիկ զգեստով նրա հետ ներկայացել է կինոփառատոնինՎանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեց
Ամենադիտված