Հարկադիր կատարման ծառայությունում նշել են Երեխաների պաշտպանության միջազգային օրը
Հասարակություն
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Հարկադիր կատարման ծառայությունն ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման վերաբերյալ հարուցված կատարողական վարույթներով ներգրավված երեխաների համար Երևան քաղաքում կազմակերպել է ուրախ մանկական միջոցառում:
Ինչպես հայտնեցին Հարկադիր կատարման ծառայությունից, հունիսմեկյան միջոցառմանը ներկա է գտնվել 4-9 տարեկան 35 երեխա: Ծառայության հրավերով երեխաների տոնն ավելի ուրախ են դարձրել հեքիաթների տարբեր հերոսները:
Միջոցառման ընթացքում երեխաներին ողջունել և շնորհավորել է նաև ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանը՝ իր շնորհավորական խոսքում մաղթելով երեխաներին անհոգ և ուրախ մանկություն, առողջություն, խաղաղ երկինք և ամենայն բարիք:
Տոնական ուրախ միջոցառման ավարտին երեխաները լուսանկարվել են հեքիաթների հերոսների և Ծառայության ղեկավար անձնակազմի հետ:


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ