Վթար Իսակովի պողոտայում. կան վիրավորներ
Արտակարգ Պատահար
Երեւանում, այսօր՝ հունիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել. Ժամը 15։30-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են BMW X 5 մակնիշի 40 DD 004 համարանիշի, Opel Astra մակնիշի 35 ՏR 656 համարանիշի եւ Opel մակնիշի 35 GG 789 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 2 հոգի, մեկը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, մեկն էլ՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին Երեւանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան