Թովմասյան բարեգործական հիմնադրամի անակնկալը` հայ մանուկներին (տեսանյութ)
ՀասարակությունՀունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, All.me թվային ցանցն ու «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը կազմակերպել էին միջոցառում: Դվին հյուրանոցային համալիրի բակը վերածվել էր մեծ խաղահրապարակի, որտեղ ստեղծվել էին երեխաների զվարճանքի համար անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երաժշտություն, ծաղրածուներ, քաղցրավենիք:
Թովմասյան հիմնադրամի հիմնադիր և պատվավոր նախագահ Սուսաննա Թովմասյանը բարեմաղթանքներ հղեց հավաքված հյուրերին և մանուկներին ցանկանալով նրանց առողջություն, անամպ երկինք և անհոգ մանկություն:
Տոնակատարությունը մեկնարկել էր այսօր առավոտվանից եւ տևեց մինչև կեսօր:
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Պայթյուն՝ Երևանում․ Կան վիրավորներ