Բակո Սահակյանը Մարտունիում մասնակցել է մանկապարտեզի, մարզասրահի եւ մարզադաշտի բացման արարողություններին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին այցելել է Մարտունի քաղաք եւ մասնակցել նոր մանկապարտեզի, մարզասրահի եւ մարզադաշտի բացման հանդիսավոր արարողություններին:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահը դիտել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության շրջանակներում շրջկենտրոնում տեղի ունեցած ֆուտբոլային խաղը:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը